shahumyan.info/hy/article/2025/04/21/1184207 Պահպանված է՝ 21.04.2025, 00:47:12 Էջը «Սպանություն Հրազդանի կիրճում» խաղի մասն էԱրխիվԳնել խաղը
Գովազդ
ՀԱՅ|РУС
կարևորՀաղթանակի կամրջից ցատկելու փորձ. փրկարարները համոզել են տղամարդուն հետ կանգնելՀրազդանի կիրճում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմինՄետրոյի «Երիտասարդական» կայարանում
Դեպքի վայրը՝ Հրազդանի կիրճ, գիշերային լուսանկարԴեպքերshahumyan.info
4 218 դիտում00:30 21-04-2025

Ողբերգական դեպք Երևանում․ Հրազդանի կիրճում՝ «Սոխակ» ռեստորանի հարևանությամբ, հայտնաբերվել է հայտնի բարերարի մարմինը

Ապրիլի 20-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ արագ արձագանքման ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Սոխակ» ռեստորանից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, կնոջ մարմին է հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ արագ արձագանքման ծառայության Երևանի փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Վահան Մելիքյանի գլխավորությամբ, ինչպես նաև քաղաքային ոստիկանության օպերատիվ քնչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ քաղաքային ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 6-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Տիգրան Պարսամյանի, գումարտակի հրամանատար Լևոն Պողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լիանա Կարապետյանի գլխավորությամբ։

Գովազդ «Զարդերի ձևափոխում»

Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվել է քննչական բաժնի համապատասխան ստորաբաժանում։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Դավթյանի, վարչության պետի տեղալակ Պետրոս Մանուկյանի և քննիչ Միքայել Սահակյանի գլխավորությամբ։

Համատեղ ջանքերով ջրից դուրս է բերվել երիտասարդ կնոջ մարմինը։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մահացածը հայտնի բարերար 35-ամյա Տաթև Աբելյանն է։ Աբելյանը «Լույսի թևեր» հիմնադրամի հիմնադիրն էր և գործարար Կարեն Աբելյանի կինը։

Կատարվել են դեպքի վայրի զննություն և անհրաժեշտ քննչական գործողություններ։
Մեզ հասաած տվյալներով՝ կնոջ մահը վրա է հասել նույն օրը՝ ժամը 21։30-21։40-ի սահմաններում։ Որպես մահվան նախնական պատճառ նշվում է ջրահեղձությունը, սակայն մարմնի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր, ինչը հիմք է տալիս կասկածելու սպանության մասին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր հանգամանքները պարզվում են։

Լուսանկարները՝ Սմբատ Շահումյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ShareSharePostTelegramEmail

Սա արխիվացված էջ է «ԱԼԻԲԻ» դետեկտիվ խաղից։ Լրատվական կայքը, մարդիկ և դեպքերը հորինված են։ Այս էջը կա նաև խաղի թղթապանակում։

Վերաբացել գործը