Նախավաճառք. 5 900 ֏ 9 900 ֏։ Պատվիրել հիմա

ԱԼԻԲԻԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈ

Գործ № ALB26-01

Սպանություն Հրազդանի կիրճում

Տաթև Աբելյանին գտել են Հրազդան գետում՝ իր 35-ամյակի գիշերը։ Մեկ տարի անց գործը դեռ բաց է։ Թղթապանակը ձեր ձեռքում է. պարզեք, թե ինչ է կատարվել այդ գիշեր։

Խաղացողներ
1–8
Տևողություն
1–3 ժամ
Տարիք
16+
Բարդություն
5 900 ֏9 900 ֏−40%

Նախավաճառք։ Վճարել հիմա պետք չէ. կզանգենք պատվերը հաստատելու և առաքումը համաձայնեցնելու։

  • Առաքում ամբողջ Հայաստանում
  • Ամբողջությամբ հայերեն
  • Խրվելու դեպքում՝ հուշումներ կայքում
  • Պակասող նյութը կուղարկենք անվճար
«ԱԼԻԲԻ» դետեկտիվ բյուրո
Զոհ
Տաթև Աբելյան, 35
Վայր
Հրազդանի կիրճ, Երևան
Ամսաթիվ
20.04.2025
Գործ №
ALB26-01
Տաթև ԱբելյանՉբացահայտված

Ծննդյան երեկո, որ ավարտվեց գետում

2025 թվականի ապրիլի 20-ին «Լույսի թևեր» հիմնադրամի ղեկավար Տաթև Աբելյանը նշում էր իր 35-ամյակը Հրազդանի կիրճի «Սոխակ» ռեստորանում։ Երեկոյան տասի մոտ նրա մարմինը գտան գետում։ Ամուսնուն ձերբակալեցին, հետո բաց թողեցին, և գործը մնաց չբացահայտված։

Մեկ տարի անց ամուսնու մայրը գրում է «ԱԼԻԲԻ» բյուրոյին.

«Չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու տեսնել՝ ոնց է տղաս տանջվում»։
  1. «Սոխակ» ռեստորանում սկսվում է Տաթևի ծննդյան երեկույթը։

  2. Տաթևն ու ամուսինը՝ Կարենը, վիճում են հյուրերի աչքի առաջ։ Կարենը դուրս է գալիս։

  3. Տաթևը դուրս է գալիս սրահից և այլևս չի վերադառնում։

  4. Ահազանգ փրկարարներին. ռեստորանից հարյուր մետր հեռու՝ գետում, կնոջ մարմին է։

Լուրերում՝ հաջորդ առավոտ

Հինգ կասկածյալ։ Մեկ մարդասպան։

Հինգն էլ այդ երեկո երեկույթին էին։ Ամեն մեկն ունի իր պատմությունը։ Ո՞ւմ կհավատաք։

Կարեն Աբելյան
Աստղիկ Հակոբյան
Գոռ Սարգսյան
Գոհար Կարապետյան
Սուրեն Հարությունյան
Տուփի պարունակությունը. տոպրակը, քարտեզը, ձևաթղթերը, թերթը, լուսանկարները

Ինչ կա տուփում

Գործի նյութերի արագակարը պարունակում է ավելի քան 40 նյութ։ Ամեն մեկը առանձին թերթ է կամ լուսանկար, որ կարող եք վերցնել, շարել սեղանին ու համեմատել մյուսների հետ։

  • 16լուսանկար
  • 5հարցաքննություն
  • 5կասկածյալի ձևաթուղթ
  • 5վկայի ցուցմունք
  • 5էկրանի նկար. փոստ, SMS, սոցցանցեր
  • 2ոստիկանության փաստաթուղթ
  • 2մամուլ. թերթ և լրատվական էջ
  • 1դեպքի վայրի քարտեզ
  • 1նամակ բյուրոյին
  • 3կնքված ծրար՝ նոր ապացույցներով

Ինչպես խաղալ

  1. Բացեք գործը

    Սկսեք առաջին առաջադրանքի քարտից։ Այն ասում է, թե ինչ պետք է պարզեք։

  2. Քննեք նյութերը

    Կարդացեք ցուցմունքները, համեմատեք ժամերը, նշումներ արեք։ Թե որ փաստն է կարևոր, որոշում եք դուք։

  3. Ստուգեք պատասխանը

    Սկանավորեք քարտի QR կոդը և գրեք պատասխանը կայքում։ Եթե ճիշտ է, բացում եք հաջորդ կնքված ծրարը։

Լրացուցիչ ծրար Ա Լրացուցիչ ծրար Բ Լրացուցիչ ծրար Գ

Երեք առաջադրանք, երեք կնքված ծրար

Գործում երեք առաջադրանք կա։ Ամեն մեկը գալիս է քարտով, և երբ պատասխանը պատրաստ է, սկանավորում եք քարտի QR կոդը ու ստուգում այն կայքում։

Ճիշտ պատասխանից հետո բացում եք հաջորդ կնքված ծրարը։ Ներսում նոր ապացույցներ են։

Խրվե՞լ եք։ Նույն էջում կարող եք հուշում բացել։

Հարցեր

Ինչպե՞ս է աշխատում նախավաճառքը

Լրացնում եք պատվերի ձևը՝ անուն, հեռախոս, հասցե։ Վճարել հիմա պետք չէ։ Մենք կզանգենք պատվերը հաստատելու և վճարման ու առաքման մանրամասները համաձայնեցնելու։ Նախավաճառքի գինը՝ 5 900 ֏, պահպանվում է բոլոր այն պատվերների համար, որոնք տրվել են նախավաճառքի ընթացքում։

Քանի՞ հոգով կարելի է խաղալ

Մենակ, զույգով կամ ընկերներով՝ մինչև 8 հոգի։ Մեծ խմբում հարմար է փաստաթղթերը բաժանել ու հետո միասին համադրել։

Որքա՞ն ժամանակ է պետք

Սովորաբար 1–3 ժամ։ Կարող եք խաղալ մեկ երեկոյում կամ ընդհատել ու շարունակել հաջորդ օրը. ամեն ինչ մնում է թղթապանակում։

Ինչի՞ կարիք կունենամ

Գրիչ, թուղթ նշումների համար և ինտերնետ՝ պատասխանները alibi.am-ում ստուգելու համար։ Ուրիշ ոչինչ։

Կա՞ն հուշումներ

Այո, եթե պետք լինի։ Փաստաթղթերն իրենք չեն հուշում, թե որն է կարևոր, և դա խաղի հաճույքն է։ Բայց եթե խրվեք, կայքի նույն էջում, որտեղ ստուգում եք պատասխանը, կարող եք հուշում բացել։

Խաղը վախեցնո՞ղ է

Սա սպանության քննություն է. կան դատաբժշկական նկարագրություններ և դեպքի վայրի լուսանկարներ, բայց առանց դաժան տեսարանների։ Խորհուրդ ենք տալիս 16 տարեկանից։

Կարո՞ղ եմ նվեր պատվիրել

Այո։ Պատվերի ձևում մեկնաբանության դաշտում գրեք, որ նվեր է, ու ստացողի անունը, իսկ հասցեն գրեք ստացողինը։ Պատվերը հաստատելիս ամեն ինչ կճշտենք։

Ի՞նչ անել, եթե ինչ-որ նյութ պակասում է

Տուփում նյութերի ցանկ կա։ Եթե որևէ նյութ պակասում է կամ վնասված է, նշեք այն alibi.am/tatev-missing էջում, և կուղարկենք նորը։

Կարելի՞ է խաղալ երկրորդ անգամ

Լուծված գործը լուծված է։ Բայց ոչինչ չի փչանում. խաղալուց հետո կարող եք թղթապանակը նվիրել ընկերոջը։

Գործը սպասում է քննիչին