bac-hanragitaran.am/wiki/Տաթև_Աբելյան Պահպանված է՝ 14.03.2026, 16:22:05 Էջը «Սպանություն Հրազդանի կիրճում» խաղի մասն էԱրխիվԳնել խաղը
Մուտք գործել
ՀոդվածՔննարկում
ԿարդալԽմբագրելՊատմություն

Տաթև Աբելյան

Նյութ Բաց հանրագիտարանից

Այս հոդվածը վերաբերում է ընթացիկ քրեական գործի։ Տեղեկությունները կարող են արագ փոխվել։

Տաթև Գագիկի Աբելյան (ծնյալ՝ Հակոբյան, ապրիլի 20, 1990, Երևան – ապրիլի 20, 2025, Երևան), հայ բարերար և հասարակական գործիչ, «Լույսի թևեր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը։ Հիմնադրամը աջակցել է ծանր հիվանդություններով տառապող հարյուրավոր երեխաների բուժմանը Հայաստանում և արտերկրում[2]։

Մահացել է 2025 թվականի ապրիլի 20-ին՝ իր 35-ամյակի օրը։ Նրա մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում՝ «Սոխակ» ռեստորանի հարևանությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով[1]։ Գործը մինչ օրս բացահայտված չէ։

Կենսագրություն

Ծնվել է Երևանում՝ Գագիկ Հակոբյանի ընտանիքում։ Ունի կրտսեր քույր՝ Աստղիկ Հակոբյանը։ Մանկությունն անցկացրել է Երևանում, նույն բակում, որտեղ մեծացել է նրա ապագա ամուսինը՝ Կարեն Աբելյանը։

Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում։ Ուսանողական տարիներին ծանոթացել է Սուրեն Հարությունյանի հետ, որը հետագայում դարձավ «Լույսի թևեր» հիմնադրամի գործադիր տնօրենը։

Բարեգործական գործունեություն

Աբելյանը պարգևատրման արարողության ժամանակ

2016 թվականին Աբելյանը համահիմնադրել է «Լույսի թևեր» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն էր ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ֆինանսավորումը։ Հիմնադրամի գործադիր տնօրենն է Սուրեն Հարությունյանը, իսկ Աբելյանը տարիներ շարունակ եղել է նրա հանրային դեմքը[2]։

Հիմնադրամի ամենամյա բարեգործական երեկոները, որոնց Աբելյանը մասնակցում էր ամուսնու հետ, դարձել էին մայրաքաղաքի հասարակական կյանքի ուշագրավ իրադարձություններից[2]։ Գործընկերները նրան հիշում են որպես ուշադիր, պատասխանատու և մարդկանց խնդիրների նկատմամբ խորապես զգայուն մարդու։

Աբելյանը հաճախ էր հանդիպում ուսանողների հետ և խոսում կամավորության ու սոցիալական նախաձեռնությունների մասին։

Անձնական կյանք

Հանդիպում ուսանողների հետ

Ամուսնացած էր գործարար Կարեն Աբելյանի հետ՝ «ԿաՏաՍի Գրուպ» ընկերության ղեկավարի[4]։ Զույգն ունի դուստր՝ Մարին (ծն. 2018)։

Մահ և քննություն

2025 թվականի ապրիլի 20-ին Աբելյանն իր ծննդյան օրը նշում էր Հրազդանի կիրճում գտնվող «Սոխակ» ռեստորանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ռեստորանի մոտակայքում՝ գետում, կնոջ մարմին է հայտնաբերվել։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, ոստիկանությունը և քննչական խումբը[1]։

Լրատվամիջոցների տվյալներով՝ մահը վրա է հասել նույն երեկոյան, ժամը 21:30-ի և 21:40-ի միջև։ Որպես մահվան նախնական պատճառ նշվել է ջրահեղձությունը, սակայն մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր[1]։

Որպես գլխավոր կասկածյալ ձերբակալվել է ամուսինը՝ Կարեն Աբելյանը, որը երեկույթի ժամանակ վիճել էր կնոջ հետ։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել ապացույցների անբավարարության պատճառով։ Գործը շարունակում է մնալ չբացահայտված, իսկ Կարեն Աբելյանը հասարակության մի զգալի մասի աչքում մնում է մեղավոր[3]։

Հիշատակ

Աբելյանի մահից հետո «Լույսի թևեր» հիմնադրամը շարունակում է աշխատել Սուրեն Հարությունյանի ղեկավարությամբ։ Թերթերից մեկը նրան նվիրված հոդվածն ավարտել է այսպես.

35 տարեկանում ընդհատված նրա կյանքը կարճ էր, սակայն թողած հետքը՝ նշանակալի։[3]

Ծանոթագրություններ

  1. «Ողբերգական դեպք Երևանում․ Հրազդանի կիրճում՝ «Սոխակ» ռեստորանի հարևանությամբ, հայտնաբերվել է հայտնի բարերարի մարմինը», shahumyan.info, 21 ապրիլի 2025։
  2. «Մեր մասին», «Լույսի թևեր» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք։
  3. «Նրա թողած լույսը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ», Քաղաքային լրաբեր, 21 ապրիլի 2025, էջ 6։
  4. «Կարեն Աբելյանին պատկանող «ԿաՏաՍի Գրուպ»-ը սնանկացման եզրին է», shahumyan.info, 17 ապրիլի 2025։

Էջը վերջին անգամ խմբագրվել է 2026 թվականի մարտի 9-ին, 21:40-ին։ Տեքստը հասանելի է ազատ լիցենզիայով։

Սա արխիվացված էջ է «ԱԼԻԲԻ» դետեկտիվ խաղից։ Տաթև Աբելյանը և նրա գործը հորինված են։ Ով է սպանել նրան, կարող եք պարզել դուք։

Վերաբացել գործը