Ինչպես խաղալ
Կանոններ սովորել պետք չէ։ Բացում եք տոպրակը և սկսում քննել, ինչպես իսկական քննիչը։
- Խաղացողներ
- 1–8
- Տևողություն
- 1–3 ժամ
- Տարիք
- 16+
- Բարդություն
Բացեք տոպրակը
Ներսում գործի ամբողջ թղթապանակն է՝ հարցաքննություններ, ցուցմունքներ, լուսանկարներ, ոստիկանության փաստաթղթեր, մամուլ, քարտեզ։ Նյութերի ցանկով ստուգեք, որ ամեն ինչ տեղում է։ Կնքված ծրարները դեռ մի բացեք։
Կարդացեք առաջադրանքի քարտը
Բյուրոյի ղեկավարը քարտով ասում է, թե ինչ պետք է ապացուցեք։ Իսկ թե ինչպես՝ որոշում եք դուք։
Քննեք ապացույցները
Կարդացեք, համեմատեք ժամերն ու ցուցմունքները, նշումներ արեք։ Փաստաթղթերը չեն հուշում, թե որն է կարևոր։ Մեծ խմբում հարմար է նյութերը բաժանել ու հետո միասին համադրել։
Ստուգեք պատասխանը
Երբ պատրաստ եք, սկանավորեք քարտի QR կոդը և մուտքագրեք պատասխանը կայքում։ Խրվե՞լ եք։ Նույն էջում կարող եք հուշում ստանալ։
Բացեք հաջորդ ծրարը
Ճիշտ պատասխանից հետո բացեք հաջորդ կնքված ծրարը։ Ներսում նոր ապացույցներ են, և քննությունը շարունակվում է։
Երեք առաջադրանք, երեք կնքված ծրար
Գործը բացվում է քայլ առ քայլ։ Ամեն առաջադրանք ավելի մոտ է բերում պատասխանին, և ամեն ծրար նոր ապացույցներ է ավելացնում սեղանին։
Ծրարները բացեք միայն այն ժամանակ, երբ կայքը հաստատի պատասխանը։
Ինչ է պետք
Գրիչ և թուղթ
Նշումների, ժամերի ու վարկածների համար։
Ինտերնետ
Պատասխանները alibi.am-ում ստուգելու և հուշում ստանալու համար։
Մեկ երեկո
1–3 ժամ։ Կարող եք նաև ընդհատել ու շարունակել հաջորդ օրը. ամեն ինչ մնում է թղթապանակում։
