Նախավաճառք. 5 900 ֏ 9 900 ֏։ Պատվիրել հիմա

ԱԼԻԲԻԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈ

Մեր մասին

«ԱԼԻԲԻ»-ն հայերեն դետեկտիվ խաղեր է ստեղծում։ Ամեն խաղ մեկ չբացահայտված գործ է, որ քննում եք դուք։

Խաղ, որ նման է իսկական գործի

Մեր խաղերում չկա խաղատախտակ, չկան զառեր ու կանոնների գրքույկ։ Կա ապացույցների տոպրակ՝ հարցաքննություններով, ցուցմունքներով, լուսանկարներով, ոստիկանության փաստաթղթերով ու մամուլով։ Այն, ինչ կլիներ քննիչի սեղանին։

Դուք կարդում եք, համեմատում, կասկածում և ինքներդ գտնում պատասխանը։

Հայաստանում և հայերեն

Մեր պատմությունները տեղի են ունենում Հայաստանում՝ ծանոթ փողոցներում ու ծանոթ միջավայրում։ Բոլոր նյութերը գրված են հայերեն։

Բոլոր դեպքերը, մարդիկ և կազմակերպությունները հորինված են։

Ինչու «բյուրո»

Խաղի մեջ «ԱԼԻԲԻ»-ն դետեկտիվ բյուրո է, որին դիմում են, երբ գործը փակուղում է։ Իսկ քննիչը դուք եք։

Խաղի պարունակությունը

Առաջին գործն արդեն բաց է

Տեսնել գործը